fbpx
Աշխարհ

Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում կանցկացնի Սիրիային նվիրված ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաև առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռոուհանիի հետ Պուտինի առանձնազրույցն իրոք պլանավորված է, այն փետրվարի 14-ին կկայանա Սոչիում Պուտինի, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի և Ռոուհանիի` Սիրիային նվիրված եռակողմ հանդիպման շրջանակներում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ