Պուտինը վաղը կմեկնի Հյուսիսային Կորեա

Հրապարակող՝

Լիվերպուլը կարող է ԱՊԼ-ի ավարտից 7 տուր առաջ չեմպիոն դառնալ

Ամենադիտվածներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-ից 19-ը պետական այցով կմեկնի Հյուսիսային Կորեա՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով: Այդ մասին այսօր հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական KRT հեռուստակայանը:

Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է անցյալ սեպտեմբերին Ռուսաստանի Հեռավոր Արևելք կատարած այցի ժամանակ:

Պուտինը Փհենյանում չի եղել 2000 թվականի հուլիսից: Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանն ամեն կերպ ընդգծում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացումը:

Վերլուծաբանների համոզմամբ, Մոսկվան Փհենյանից զինամթեր է գնում, մասնավորապես, տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Հյուսիսային Կորեայից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ից 20-ը կայցելի Վիետնամ:

Ամենաթարմ