ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․
«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է՝
2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո»։