Օգոստոսի 8-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները:
Գլխավոր մրցավար՝ Մայքլ Ֆաբրի
Մրցավարի առաջին օգնական՝ Ֆիլիպո Մելի
Մրցավարի երկրորդ օգնական՝ Մաուրո Գալետո
4-րդ պաշտոնյա՝ Լուկա Պաիրետո
ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Քրիստիան Ուելանդեր (Շվեդիա):
Այս մասին տեղեկացնում են «Փյունիկի» պաշտոնական կայքից։