ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Միջոցառման նպատակն էր ստուգել ակադեմիայի և ենթակա կառույցների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:
Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության, գիտական կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպման ու համակարգման վերաբերյալ հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։