Շինաշխատանքների ընթացքում քաղաքացին շենքից ընկել է փոսը

Հրապարակող՝

Ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 մարդ

Ամենադիտվածներ

Հունիսի 10-ին, ժամը 17։12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքում՝ թիվ 155 հիմնական դպրոցի մոտակայքում, շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին կիսակառույց շենքից ընկել է փոսը (մոտ 3 մ բարձրությունից), հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Ամենաթարմ