fbpx
Իրավական
15:10 02/10/2019

«Սպառնում է, որ ես բողոք չներկայացեմ»․ քաղաքացին դիմել է Արման Սարգսյանին և Արթուր Դավթյանին

Արծվանիստի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ նա համայնքին պատճառել է 7 միլիոն դրամի վնաս

Քաղաքացին դիմել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

Նախկինում դիմելով ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել էի այն մասին, որ Արուսյակ Կարապետյանի կողմից կատարվել է խարդախություն և իմ վստահությունը չարաշահելու միջոցով ինձանից ստացել է ոսկեղեն, գումարներ, որը չի վերադարձրել և հրաժարվում է վերադարձնել, և հայտնել է, որ ինքն ի սկզբանե չէր էլ պատրաստվում վերադարձնել: Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում նյութեր նախապատրաստելու ընթացքում Ա. Կարապետյանը չի հրաժարվել, որ ինձ գումար է պարտք և գործին ընթացք չտալու համար նշել է, որ կվերադարձնի վեց ամիս հետո: Այս վեց ամիսների ընթացքում տարբեր անձանց մոտ ասել է, որ ինչ ուզում է անեմ, ինձ միևնույն է՝ գումար չի տալու, բացի այդ, տարբեր միջոցներով ինձ սպառնում է, որ ես բողոք չներկայացեմ, ինչի վերաբերյալ ես հայտնել եմ ոստիկանություն: Նշեմ, որ Գոռ Գրիգորյանն իր կողմից տրված ցուցմունքում նշել է, որ Արուսյակ Կարապետյանը գումարը վերցնելուց խաբել է ինձ, որ այդ գումարներն իրեն անհրաժեշտ չեն եղել և որ դա հորինել են զուտ ինձ մոտ խղճահարություն ստեղծելու համար: Այս հանգամանքի շուրջ որևէ քննություն ոստիկանության կողմից չի տարվել: Այդ մասին տեղյակ է եղել նաև Խաչիկ Գինոսյանը և վերջինս Գոռի հետ միասին տեղյակ են, թե ոսկեղենը Արուսյակ Կարապետյանը ում է տվել: Եթե ենթադրենք, Արուսյակ Կարապետյանի խոսքերով, գումարի մի մասը ինքը տվել է Գոռին, ապա ինչու չի ուզում վերջինիցս այդ գումարները: Այսինքն, սա ևս խոսում է այն մասին, որ բոլոր միջոցներով Ա.Կարապետյանը խաբում է ինչպես ինձ, այնպես էլ ոստիկանությանը:

Ներկայումս Ա. Կարապետյանի կողմից նշած վեց ամիսն արդեն անցել է և վերջինս կրկին հրաժարվում է ինձ վերադարձնել իմ գումարները: Ձեր կողմից գրությամբ հայտնել էիք ինձ, որ սույն վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, սակայն մեր միջև որևէ քաղաքացիաիրավական հարաբերություն առաջացնող փաստաթուղթ առկա չէ և այս հարաբերությունը ստեղծվել է իմ վստահությունը չարաշահելու միջոցով գումարներ յուրացնելով: Ա. Կարապետյանը սուտ տեղեկություն է հայտնել նաև ոստիկանությանը, այն մասին, որ իմ գումարները վեց ամսից կվերադարձնի, սակայն հենց այդ պահին էլ քաջ գիտակցել է, որ չի վերադարձնելու: Արդյունքում խաբել է ոչ միայն ինձ, այլ նաև ոստիկանության աշխատակիցներին:

Ցանկանում եմ հայտնել, որ Ա.Կարապետյանն այդ ոսկիներն իրացրել է և դրանից ստացված գումարները վատնել է, դրա վկայությունն այն է, որ պետական եկամուտների կոմիտեն այդ հիմքով տարել է քննություն և պարզել, որ Ա. Կարապետյանի կողմից անօրինական կատարվել է ոսկու վաճառք, որի հիմքով տուգանվել է՝ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար:

Սա ևս հաստատում է այն փաստը, որ Ա. Կարապետյանը խաբել է ինձ և ունենալով գումարներ, իմ գումարները վերադարձնելու մասին չի էլ մտածել, հավանաբար տեսնելով, որ որևէ պատասխանատվություն իր համար չի կարող առաջանալ, քանի որ ոստիկանության աշխատակիցները որևէ կերպ պատշաճ քննություն չեն տարել: Հաշվի առնելով վերոգրյալը, այն, որ գործում առկա են բազմաթիվ հանգամանքներ, որոնք ուղղակիորեն խոսում են Արուսյակ Կարապետյանի կողմից իմ վստահությունը չարաշահելու եղանակով իմ գումարներին տիրանալու մասին, և այն, որ փաստորեն առաջ է եկել նոր երևան եկած հանգամանք՝ իր կողմից նշած վեցամսյա ժամկետի լրանալը, ուստի խնդրում եմ նոր քննություն տանել՝ գործի բազմակողմանի քննություն, և Ա.Կարապետյանի գործողություններին տալ համապատասխան գնահատական:

Ա. ՔՈՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ