«Քաջ Նազար» ներկայացումով կտրվի Ստանիսլավսկու անվան թատրոնի պրեմիերաների սկիզբը

Հրապարակող՝

Չշահագործվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Ամենադիտվածներ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում են մի շարք պրեմիերաներ և շրջագայություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Թատրոնի նորություններին այսօր՝ փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել են գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը և տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Այսպիսով՝ առաջիկա ամենամեծ պրեմիերան լինելու է Հ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա գրված համանուն պիեսը, որի բեմադրիչն ագությամբ ռուս Անդրեյ Զապոռոժսկին է: Ներկայացան պրեմիերան նախատեսված է փետրվարի 28-ին:

Կարեն Ներսիսյանի խոսքով՝ ներկայացման փորձերը հրաշալի են անցնում.

«Սկզբում կարծում էինք, թե այն մանկական ստեղծագործություն է, բայց փորձերի ժամանակ կարծիքը փոխեցինք՝ այն ավելին է, քան պարզապես հեքիաթ: Թումանյանն ինձ համար սեր է: «Քաջ Նազար» բեմադրելու միտքը ծագել է Թումանյանի հոբելյանական տարում: Մեր պիեսը օրիգինալ է՝ գրված Թումանյանի ստեղծագործության հիման վրա»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ ներկայացման գլխավոր դերում հանդես է գալու երիտասարդ դերասան Վազգեն Հովհաննիսյանը:

Թատրոնում սպասվում են նաև գարնանային պրեմիերաներ՝ Լեոնիդ Զորինի «Վարշավյան մեղեդի», Չեխովի «Բալի այգին» և Դոստևսկու «Խեղճ մարդիկ» ստեղծագործությունների հիման վրա:

«Իհարկե, հրաշալի է, երբ թատրոնն ունի հովանավորներ և աջակիցներ, բայց մեր բոլոր բեմադրություններն արվում են թատրոնի հաշվին»,-անդրադառնալով ֆինանսավորման մասին հարցերին՝ նշեց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Նա նաև խոսեց առաջիկա շրջագայությունների մասին.

«Թատրոնը կարևորում է, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ ներսում կատարվելիք շրջագայությունները: Մենք, բնականաբար, ծրագրում ենք ընդլայնել մեր գործունեությունը, լինել և Գյումրիում, և Սյունիքի շրջանում: Այս ամենի համար արդեն բանակցություններ են ընթանում, քանի որ ցանկացած թատրոնի համար առաջնային կարևոր է հենց իր հայրենքի հանդիսատեսի ընդունելությունն ու հետաքրքրությունը, այդ է պատճառը, որ ես կարևորում եմ թատրոնի գործունեության ընդլայնումը նաև Երևանից դուրս:

Աղբյուրը՝ Stylenews.am

Ամենաթարմ