Բրիտանացի հեղինակավոր դերասան Բենեդիկտ Քամբերբետչը միացել է այդ երկրի Կառավարության ծրագրին ու իր բնակարանը առաջարկել ուկրաինայից Մեծ Բրիտանիա ժամանած փախստականներին։
Այս մասին գրում է Reuters-ը։
Նա նշել է, որ այս ծրագիրը ռեկորդային թվով մասնակիցներ ունի արդեն իսկ։
Նշենք, որ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հանրության ներկայացուցիչներին, բարեգործական կազմակերպություններին ու ձեռնարկատերերին հնարավորություն էր տվել մասնակցել փախստականներին բնակարան տրամադրելու գործընթացին։