7 օրվա ընթացքում գրանցվել է փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 1 դեպք, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը։
Կառույցից հայտնում են նաև, որ ակտիվացել են սողանքային գոտիները․ ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա:
Աղբյուրը նշում է, որ ԱԻՆ-ն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում, խորհրդակցում է իրավասու պետական մարմինների հետ, կառավարությանը ներկայացնելու համար առաջարկությունների փաթեթ է մշակում:

