fbpx
Իրավական

Քարաբերդ գյուղի դպրոցի ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից

Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում դասերը վերսկսվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Դպրոցի աշակերտները մի քանի օր դասադուլ էին անում: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին աշխատանքից ազատել քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանին` պատճառաբանելով, որ ուսուցչուհին անհարիր պահվածք է դրսևորում, աշակերտներին վիրավորում է և տեղի-անտեղի դասարանից դուրս անում:
Ըստ ծնողների` Մարինե Սարգսյանի այս պահվածքը հանդուրժել են ավելի քան 10 տարի: Բողոքներից հետո դպրոցի տնօրեն Ալեքսան Ասատրյանը ուսուցչուհուն առաջին անգամ խիստ նկատողություն է տվել, իսկ երեկ աշխատանքից է ազատել:

Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, Շիրակի մարզպետի որոշմամբ, խիստ նկատողություն է ստացել նաև տնօրենը: Հիմա դպրոցի տնօրենը կենսաբանության ու քիմիայի նոր ուսուցչուհի է փնտրում: Հավելենք, որ 12-րդ դասարանցիները նշված առարկաներից մինչև հիմա առաջին կիսամյակի գնահատականներ չունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ