Քարդաշյանը կարկուտը շփոթել է ձյան հետ ու սա զվարճացրել է օգտատերերին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ կարկուտը շփոթել է ձյան հետ։

Բանն այն է, որ Քիմի բնակատեղիում՝ Կալաբասասում, նման երևույթը հազվադեպ բնույթ ունի ու սա շփոթեցրել է Քարդաշյանին։

Նա հրապարակած լուսանկարին կից գրառմամբ զարմանք է արտահայտել, որ իր «տան բակի բասկետբոլային դաշտը ծածկվել է ձյունով»։

Հետագայում օգտատերերը տեղյակ էին պահել Քիմին, որ այն ոչ թե ձյուն է, այլ կարկուտ։ Դեպքի վերաբերյալ մի շարք մեմեր են ի հայտ եկել, որոնք զվարճացրել են օգտատերերին։

Երբ Քիմն արդեն հասկացել է, որ սխալվել է, կրկին գրառում է կատարել, որում արդեն նշել է, որ գիտակցում է սխալը, բայց ինքը օդերևութաբան չէ ու մարտին տեղացած կարկուտը ձյուն է անվանում։

Ամենաթարմ