Քաշի կորուստն արագացնելու համար հարկավոր է խմել կիտրոնով ջուր և ամեն առավոտ կազմել օրվա սննդակարգ, ասում է ֆիթնեսի մարզիչ Վիկտորյա Բրեդին։ Նա նշել է միջոց՝ սկսելու ավելի արդյունավետ նիհարել առավոտյան մի քանի գործողություններով:
Բրեյդին առաջին հերթին խորհուրդ է տվել առավոտը չսկսել բջջային հեռախոսով, փոխարենը թույլ տալ լիովին արթնանալ և հինգից տասը րոպե հատկացնել ձգվելու համար։ «Երբ օրգանիզմը սթրեսի մեջ է, նիհարելն էլ ավելի դժվար է դառնում կորտիզոլի արտազատման պատճառով, որը նպաստում է ճարպերի կուտակմանը: Հետևաբար, ձգվելը և հոգեվիճակին ուշադրություն դարձնելը թուլացնում են սթրեսը և էներգիա տալիս»,- բացատրել է նա։
Արթնանալուց հետո մարզիչն առաջարկել է խմել մի բաժակ կիտրոնով ջուր՝ մարսողական համակարգը արթնացնելու և նյութափոխանակությունն արագացնելու համար։ Նրա խոսքով, առավոտյան մարզվելն օգնել է իրեն ավելի կենտրոնանալ և բարձրացնել էներգիայի մակարդակը:
Ամփոփելով՝ մարզիչը ուշադրություն է հրավիրել օրվա սննդակարգի պլանավորման կարևորության վրա։ Նա խորհուրդ է տվել ուշադիր պլանավորել նախաճաշի, ճաշի և ընթրիքի ճաշացանկը և հետևել դրան։ Դա կօգնի խուսափել իմպուլսիվ չափից շատ ուտելուց և սնունդը հավասարակշռված դարձնել։