«Ալ-Սադի» մամուլի քարտուղարությունը հաստատել է, որ քաթարյան ակումբի գլխավոր մարզիչ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»։
«Ալ-Սադի» ղեկավարությունը համաձայնվել է Չավիի տեղափոխության հետ «Բարսելոնա»․ վերջինս վճարել է պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը։
Մենք պայմանավորվել ենք ապագայում համագործակցել «Բարսելոնայի» հետ։ Չավին մեր ակումբի պատմության կարևոր մասն է, և մենք նրան հաջողություն ենք մաղթում:
Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան», հենց այս պահին՝ ճգնաժամի պատճառով, որով անցնում է իր հարազատ ակումբը, և մենք դա հասկանում ենք և որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: