Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը նշել է, որ Ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների նպատակը միայն մեկն է, այնպես անել, որ Հայաստանում ժողովուրդը իշխանություն չընտրի, դա կրի միայն ձևական բնույթ, իսկ բովանդակային առումով լինի այնպես, ինչպես որ մետրոպոլիայում է:
«Եթե ուշադիր հետևեք այս պահի դրությամբ ընթացող հակաիշխանական քարոզին, ապա կհասկանաք, որ խնդիր է դրված սպանել մարդկանց մեջ այն քաղաքացիական գիտակցությամբ լցված հավատը, որ իրենց տվել 2018թվականի հայտնի իրադարձությունները: Նրանք հիմա փորձում են ընդհանուր դաշտը դաշտը քաղաքացուց պոկել ու պտտեցնել Վանեցյանի, Ղազինյանի, Չալաբյանի նման սուբյեկտների շուրջ, որովհետև այդկերպ քաղաքացին կրկին չի կարողանալու շոշափել իրականությունը, և ամեն բան հրապարկային թափանցիկությունից կտեղափոխվի կուլիսներ: Այս գործի համար ծախսվել ու ծախսվում են մեծ գումարներ: Սկսած քաղտեխնոլոգներից, մինչև Facebook-ի կեղծ օգտատերեր ու բանսարկուներ, օգտվում են այդ գումարներից, և առայժմ նրանց հաջողվում է հանրային ակտիվին պահել իրենց քարոզչական օրակարգերում:
Հարգելի ընթրցողներ ջան, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ կիսիլյովյան պրոպագանդայի մեթոդները բանեցվեն այստեղ: 2018-ին իշխանության ձևավորման իրավունքը ՀՀ քաղաքացին վերականգնել է, և այն դառնալու է մեր պատության էության անբաժանելի մասը:
Նիկոլին ըտրել է ՀՀ քաղաքացին, և ՀՀ քաղաքացին էլ մի օր կհեռացնի, իսկ արհեստականորեն ստեղծված օրակարգերն ու մարիոնետները հայկական իրականությունից դուրս գտնվող դատարկ գործիքներ են»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3079524535475264