Հասարակություն

Քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. ԱԻՆ

Հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ս.Ա.-ին (ծնված 1987 թ.) և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենան, այնուհետև տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ