fbpx
Քաղաքականություն

Քաղաքապետարանը դիտարկում է նոր աղբավայրի և աղբի վերամշակման գործարանի կառուցման առաջարկները

Քաղաքապետարանում ուսումնասիրում են աղբի վերամշակման ուղղությամբ մասնավոր ընկերություններից ստացված առաջարկները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո։ Հայտնում է azatutyun.am-ը:

Համաձայնագրի շրջանակներում Հայաստան կայցելեն ֆրանսիացի մասնագետներ՝ հանրային տրանսպորտի և աղբահանության ոլորում խորհրդատվություն տրամադրելու նպատակով․ – «Ծրագիր ունենք, որը արդեն այս պահին իրականացվում է եվրոպական բանկերից մեկի միջոցով: Դա նոր աղբավայրի կառուցման մասին է: Եվ դրան զուգահեռ մենք դիտարկում ենք նաև աղբամշակման գործարանի հիմնման մասին առաջարկները»:

Տարիներ շարունակ ընդդիմությունը բարձրաձայնում էր ընտրություններին քաղաքապետարանին ենթակա կառույցների ներգրավման և վարչական ռեսուրսների օգտագործման մասին:

Հարցին, թե ինչ դերակատարություն կունենան քաղաքապետարանին ենթակա կառույցները այս ընտրություններին, նորընտիր քաղաքապետը պատասխանեց. – «Քաղաքապետարանը ապաքաղաքական մարմին է: Մենք միայն ապահովում ենք ընտրատեղամասերի կահավորումը և այլն, և այլն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ