fbpx
Ժամանց

Քևին Հարթը վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել

Ամերիկացի կատակերգու և դերասան Քևին Հարթը վթարի է ենթարկվել և վնասել մեջքը։ Դերասանը հայտնի է «Ֆորսաժ. Հոբս և Շոու», «Շատ վախենալու կինո-3», «Մտածի´ր, ինչպես տղամարդը» և այլ ֆիլմերից։ Վթարի մասին հաղորդում է TMZ-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը։

https://twitter.com/BlakAnMild/status/1168241684494241793

Նշվում է, որ դերասանի ավտոմեքենան բախվել է փայտե պատնեշին, ապա ընկել առուն։ Միջադեպի հետևանքով մեքենայի ծածկն ավերվել է։ Պարբերականը տեղեկացնում է,որ ղեկին Հարթը չի եղել։ Տեղեկացնենք,որ նա ծանր վիճակում է։ Ավտոմեքենայում ևս երկու անձ է եղել, ներառյալ՝ վարորդը։

Ոստիկանության տվյալներով՝ դերասանը և վարորդը մեջքի լուրջ վնասվածքներ են ստացել։ Մյուս ուղևորին՝ կնոջը, բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել։

Նշենք,որ դերասանն  մեքենան ձեռք էր բերել հուլիսին, իր ծննդյան 40-ամյակի առթիվ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ