fbpx
Իրավական

Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը:

Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան:

«Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել: Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում», – նշեց ցուցարարներից մեկը:

Ոստիկանները հորդորում են ցուցարարներին առաջ չգնալ, իսկ ցուցարարները անընդհատ վանկարկում են. «Ոստիկանը մերն է»:

Հաղորդում է shantnews.am-ը։

https://www.youtube.com/watch?v=2DJOG3CVHqU

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ