Քիմ Քարդաշյանի նոր տեսքը գրավել է երկրպագուների ուշադրությունը՝ դառնալով մեկնաբանությունների առարկա։
Նախօրեին աստղն իր Instagram-ում հրապարակել էր կադրեր, որտեղ նա մանուշակագույն կոստյումով է: Աստղն ամբողջությամբ ծածկել է մարմինը՝ կրելով ծնկից բարձր գուլպաներ և ձեռնոցներ:
Նշենք, որ այս կերպարով է վերջերս Քիմ Քարդաշյանը գնացել Քանյե Ուեսթի հետ ճաշելու: Դրանից հետո զույգը հերթական անգամ հրահրեց խոսակցություններ իրենց վերամիավորման հետ կապված: