fbpx
Քաղաքականություն

Քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցմանը, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 22-ին հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակության հետ:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դերակատարություն ունեն Հայաստանի զարգացման գործում:

Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համակարգողներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Ոսկանյանը և Արմեն Չիլինգարյանը ներկայացրել են «Մարդկային անվտանգության բարելավումը», «Աղետների ռիսկերի նվազեցում», «Մարդասիրական ականազերծում», «Քաղաքացիական պաշտպանություն» ծրագրերով իրականացված աշխատանքները: Ըստ մասնագետների՝ ուսումնասիրված ոլորտներում օրենսդրական լուրջ փոփոխությունների, կադրային վերապատրաստումների անհրաժեշտություն կա:

Կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացված աշխատանքները՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է սեյսմիկ ռիսկերի գնահատման, ապահովագրության, արտակարգ իրավիճակներում նախօրոք իրազեկման համակարգի վերաթարմացման արդիական հարցերը:

Քննարկվել են նաև այն ոլորտային ուղղությունները, որոնցով նպատակահարմար է զարգացնել հետագա գործակցությունը: Այդ համատեքստում կարևորվել են փորձագիտական աջակցությանը, Ազգային ժողովի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը և պառլամենտարիզմի հետագա զարգացմանը միտված քայլերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ