Քննարկվել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր

Հրապարակող՝

Poland Armenian flags

Ամենադիտվածներ

Պոզնան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում է ունեցել Վիելկոպոլսկեի վոյեվոդ (նահանգապետ) Ագատա Սոբչիկի հետ: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են միջտարածաշրջանային կապերի և շփումների ակտիվացումը, որը կարող է նպաստել փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության նոր ձևաչափերի բացահայտմանը։ Բացի այդ, նշվել է, որ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տուրիզմի, մշակույթի և հումանիտար ոլորտում հետաքրքիր նախագծերի իրականացման համար։

Ամենաթարմ