Վաղը՝ ապրիլի 12-ին, նախատեսված է Թուրքիայի Կառավարության նիստը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։
Նշվում է, որ նիստի օրակարգի մաս կազմող արտաքին հարցերի թվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի թեման։
Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական զարգացումները, ինչպես նաև, Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ կազմակերպելու Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Նիստի օրակարգում կան նաև Թուրքիայի ներքին կյանքին վերաբերվող հարցեր։