fbpx
Իրավական

Քննչական կոմիտեի նախագահը ընդունել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացուն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացուն:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը: Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը լսել է քաղաքացու մտահոգությունները քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ