Քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է. Բագրատ Սրբազան

Հրապարակող՝

bagrat poxosyan

Ամենադիտվածներ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել՝ պնդելով իր նախորդ հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի մասին:

«Ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝ դարձյալ պնդում եմ, որ եթե նա մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումնազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար»,-նշել է Տավուշի թեմի առաջնորդը։

Ամենաթարմ