fbpx
Տնտեսություն

Քննչական խմբի ղեկավարը՝ Ամուլսարի շահագործման մասին

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված:

«Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն: Համացանցում այն քննադատությունն է ընթանում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և այս փորձաքննությունն, ըստ էության, միջազգային չէր: Միայն զուտ «Էլարդ»-ի փորձագետները չեն, TRC-ի փորձագետները նույնպես ներգրավվել են փորձաքննության իրականացմանը: Այսինքն՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ փորձաքննության ընթացքում ոչ միայն գնահատվել են ջրային ռեսուրսները, այլև կենսաբազմազանությունը, օդի որակը և այլն:

«Խնդիրը ոչ թե դրված է եղել ջրերի կառավարումը, ջրերի աղտոտվածության հանգամանքը պարզելը, այլև բնության մյուս բաղադրիչների կառավարման հուսալիությունը»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ