fbpx
Խորհրդարան

Քննիչ հանձնաժողովի նպատակը պարզելն է՝ ինչու է Ապրիլյանին հայկական կողմը հարձակման հրամանն ուշացրել

Ասում են, թե Ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է՝ ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել: Այս մասին գրում է «Իրատես» օրաթերթը։

«Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի և մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը փրկել, բայց չէ՞ որ Ապրիլյան պատերազմը արցախյան երկրորդ մեծ հաղթանակն էր իննսունականների պատերազմից հետո. պատերազմական դաշտի ամեն մի միլիմետրի վրա հարյուր-հազարավոր պատրոններ են մնացած եղել»,- դիմեցինք հանձնաժողվի անդամներից մեկին:

«Գործ կարելու մասին խոսք լինել չի կարող. հանձնաժողովն ամեն ինչ անում է, որպեսզի հավասարակշռված մոտեցումը պահպանվի. այդ պատճառով էլ՝ Վաղարշակ Հարությունյանի նման փորձառու մեկին ընդգրկեցինք հանձնաժողովի աշխատանքներում։ Այնուհանդերձ, կան նաև այդ օրը ռազմական գործողություններն սկսելու հետ կապված ինչ-ինչ հարցեր, որ պետք է պարզել, որպեսզի նախադեպը կրկնություն չունենա»,- ասաց հանձնաժողովականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կրդալ թերթի այսօրվա համարում

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ