Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հարվածը առաջին հերթին իր վրա ընդունեց մեր բանակը: Գլուխ խոնարհելով մեր բոլոր զոհերի, մեր բոլոր հերոսների առաջ՝ պետք է արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է: Այս առումով պետք է ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պատերազմի զոհերի և գտնվելու վայրը անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու կարևորությունը»,- ասաց Փաշինյանը: