Գոռ Առաքելյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Երբ երկրի ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսում են ու մինչև հիմա չի հստակեցվել, թե ում կողմից և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել, երբ, դատաիրավական համակարգը գտնվում է այնպիսի վիճակում, որ ժողովրդի մեծամասնության կողմից վաղուց ի վեր հանցագործ ճանաչվածները ազատ ման են գալիս մեծ հաշվով, իսկ հարկ եղած դեպքում էլ հանգիստ լքում երկիրը, դե իսկ վեթինգն էլ փոփոխական հոսանքի վարք է դրսևորում, և ի վերջո՝ երբ երկրի գլխավոր մերժվածը՝ բացատրություն տալու և քննիչների հարցերին պատասխանելու փոխարեն՝ պատասխանում է լրագրողների հարցերին, երբ, երբ․․․ հարց՝ ի՞նչ անել․․․
Դե իհարկե, պարզից էլ պարզ է, թե ինչ ՝ ամիսներով պինդ-պինդ դիմակ դնել և պատրաստվել Հիսուսի երկրորդ գալստյանը․․․
P.S.=> Եվ ասված էր՝ թող լինի բարեփոխում, և եղավ ասֆալտ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=783243445780146&id=100022834932582