fbpx
Իրավական

Իրանում իջած Boeing-ի դեպքով մասնագիտական քննությունն ավարտվել է․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է Boeing B737-300 տիպի օդանավի՝ Իրանում վայրէջք կատարելու միջադեպի մասնագիտական քննությունը։

«Ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը», – ասվում է կոմիտեի Facebook-ի էջում արված գրառումում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ