Լրագրող Կարինե Հարությունյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Ուրեմն բանը հասել է այնտեղ, որ ինչ-որ թոկից փախած կարող է ներկայանալ «ազատ լրատվական միջոց», դատավորին բառիս ամենաուղիղ իմաստով հետապնդել, ահաբեկել ու չմտահոգվել անգամ, որ, մեղմ ասած, խուլիգանություն է անում:
Հարգելի ոստիկանություն, կարո՞ղ եք վերանալ թավշյա բառից, թավշյան ձեզ հետ կապ չունի, դա լկտի-թալանչի- հանցագործ համակարգը պարտության մատնած անարյուն հեղափոխությանը տրված բնորոշումն է, իսկ ձերը օրենքի սահմաններում անգամ կոշտ միջոցների դիմելն է:
Քոչարյանի կողմից ուղարկված այս խուժանները պիտի պատասխանատվության ենթարկվե՞ն, թե՞ ոչ: Դատավորին պետական պահպանություն պիտի տրամադրվի՞, թե՞ ոչ: Ո՞վ կա Հայաստանում, որ մինչև հիմա չի հասկացել, թե ինչ ստոր միջոցների է ունակ Քոչարյանը»: