Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ կենդանի ժամանակում տրամադրվող վիճակագրությունից տեղեկանում ենք, որ արդեն իսկ հայտնի են եղած բոլոր ընտրատեղամասերի 50 տոկոսից ավելիի արդյունքները։
Խոսքն այս դեպքում 1050 ընտրատեղամասերի մասին է։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում ընդհանուր բացվել էին 2008 ընտրատեղամասեր։
Այսպիսով, եղած տվյալներով այս պահին լավագույն հնգյակը կազմում են հետևյալ ուժերը․
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն – 294․094 ձայն կամ 58.02 տոկոս
Հայաստան դաշինք – 95.041 ձայն կամ 18.75 տոկոս
Պատիվ ունեմ դաշինք – 27.301 ձայն կամ 5.39 տոկոս
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 23.251 ձայն կամ 4.59 տոկոս
Հանրապետություն կուսակցություն (Արամ Սարգսյան) – 13.782 ձայն կամ 2.72 տոկոս
Նշենք, որ այս պահի դրությամբ անցողիկ շեմը հաղթահարել են միայն ՔՊ-ն ու «Հայաստան» դաշինքը։

