fbpx
Աշխարհ

Քրդերը Սիրիայի արևելքում գրավել են ԻՊ-ի ահաբեկիչների վերջին ամրակետը

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր»  զինված կոալիցիայի կազմավորումները չորեքշաբթի  ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արևելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում էր Բագոզ Ֆաուքանի գյուղում, ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակել է Firat գործակալությունը:

Հաղորդվում է, որ  քուրդ մարտիկներին, որոնք կազմում են ՍԺՈՒ-ի հիմնամասը, նաև  հաջողվել Է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ջախջախված հրոսակախմբերի մնացորդներին կտրել Իրաքի հետ սահմանից:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերին» է հանձնվել ԻՊ-ի 470 զինյալր, որոնք ընկել էին շրջապատման մեջ: Միաժամանակ երկուշաբթի  հումանիտար միջանցքով անվտանգ գոտի է դուրս եկել 4,9 հազար խաղաղ բնակիչ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ