ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության միջնորդությունը՝ քրեական հետապնդում հարուցել Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ։
ԿԸՀ-ն Զաքարյանի մասով նիստը պետք է անցկացներ երեկ, սակայն նա խնդրել էր հետաձգել նիստը, որ ինքը կարողանա ներկա գտնվել դրան։ Որոշվել էր նիստի օրը տեղափոխել այսօր՝ կիրակի, ու Զաքարյանը դրա մասին պատշաճ զեկուցվել էր։ Սակայն վերջինս կրկին չի ներկայացել նիստին։
Հիշեցնենք, որ Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքապետի պաշտոնից։