fbpx
Աշխարհ

Թրամփը հայտնել է Փհենյանի հետ դրական նամակագրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում իր վարչակազմը շատ դրական նամակագրություն է վարում Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ փորձում է վերսկսել հյուսիսկորեական միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունները:

«Վերջին շրջանում շատ դրական նամակագրություն ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Թրամփը։ Սակայն նախագահը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նկատի ունի իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև նամակագրությունը:

«Երբ նրանք պատրաստ լինեն, մենք ևս պատրաստ կլինենք»,- հավելել է Թրամփը:

Հյուսիսային Կորեան անցած շաբաթ զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը խախտի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություն չանցկացնելու խոստումը, ապա միջուկային բանակցությունները սպառնալիքի տակ կդրվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ