Դերասան Ռանդիպ Հուդան և նրա կինը՝ մոդել և դերասանուհի Լին Լայշրամը, հայտարարել են իրենց առաջնեկի՝ դստեր լույս աշխարհ գալու մասին։ Ուրախալի լուրը զույգը հայտնել է մարտի 10-ին՝ սոցցանցերում կիսվելով լուսանկարներով, որոնցում երևում է նորածնի ձեռքը և դերասանի հոր՝ Ռանբիր Հուդայի գրկում գտնվող փոքրիկը։
Հատկանշական է, որ երեխան ծնվել է հենց իր պապիկի՝ Ռանբիր Հուդայի ծննդյան օրը, ինչը ընտանիքի համար կրկնակի տոն է դարձել։ Ռանդիպ Հուդան իր հրապարակման մեջ ջերմ շնորհավորանք է ուղղել պապիկին և թոռնիկին։
Զույգը, որը ծանոթացել է Նասերուդին Շահի թատերական խմբում, ամուսնացել է 2023 թվականի նոյեմբերին՝ Մանիպուրում անցկացված ավանդական մեյտեյ հարսանեկան արարողության ժամանակ։ Ինչպես Հուդան, այնպես էլ Լայշրամը ակտիվ գործունեություն են ծավալում կինոյում՝ հանդես գալով ինչպես բոլիվուդյան, այնպես էլ անկախ նախագծերում։

