«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի հեռանա ակումբից։ Այս մասին խոսել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։
«Պոգբան մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»:
Կարծում եմ, որ ակումբը ցանկություն ունի նոր պայմանագիր առաջարկել Պոգբային:
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ նախագիծ ունի ապագայի համար, իսկ Պոգբան մտնում է այդ նախագծի մեջ:
Նախորդ տարիներին ևս Պոգբան մոտ չի եղել թիմից հեռանալուն», – Ռայոլայի խոսքերև փոխանցում է Sky Sports-ը: