fbpx
Քաղաքականություն

Ռազմագերիների առկայությունն Ադրբեջանում չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը․ Միրզոյան

Որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին՝ համաձայնության գալ տարբեր հարցերում, այնուամենայնիվ, կարևոր է, որ կողմերն ունենան այդ քաղաքական կամքը: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ողջ աշխարհը տեսել է, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը: Այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում. այն ընդունված է Ազգային ժողովում: Դրանից հետո են տեղի ունեցել ընտրություններ, և ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Ահա այստեղ է, որ մենք պիտի ցավով արձանագրենք, որ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից: Գործընկերներիս կարող եմ խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին, հումանիտար խնդիրները չլուծելը, ռազմագերիների շարունակական առկայությունն Ադրբեջանում չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը:

Թեև դա նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ: Մեր կողմից միակողմանի լուծում ենք տվել այդ հարցին»,- ասաց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա, Միրզոյանի խոսքով, ադրբեջանական կողմը միջազգային կառույցներին, այդ թվում՝ մարդասիրական նպատակներ հետապնդող, պարտադրում է տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ