fbpx
Աշխարհ

Մի քանի երկիր ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային

Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան ևս 1,4 միլիարդ եվրոյի (1,5 միլիարդ դոլար) ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ըստ Շոլցի՝ այս օգնության շրջանակներում Ուկրաինային կփոխանցվեն լրացուցիչ IRIS-T և Skynex հակաօդային պաշտպանության համակարգեր, Gepard հակաօդային պաշտպանության տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր, զրահատեխնիկա, մարտական անօդաչու թռչող սարքեր, ռադարներ և հրետանային զինամթերք։

Կանցլերը տեղեկացրել է նաև, որ Գերմանիայի բյուջեով 4, 4 միլիարդ դոլարի օգնություն է նախատեսվում Ուկրաինային, իսկ G7-ի երկրները համաձայնության են եկել Կիևին 50 մլրդ դոլարի վարկ տրամադրելու հարցում։

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինային 7,9 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Պենտագոնը նաև ևս 18 ուկրաինացի օդաչուների կպատրաստի՝ F-16 կործանիչներ վարելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ