fbpx
Աշխարհ

ԱՄՆ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ անհետ կորած կա

Mehr գործակալության հաղորդմամբ՝ Սան Դիեգոյի ափերին կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռ: Հինգ հոգի անհետ կորած է համարվում, մեկին հաջողվել է փրկել։

Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն: «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա ծառայող ռազմական ուղղաթիռը հերթական թռիչքն է իրականացրել: Փրկված զինվորականի առողջական վիճակը կայուն է:

Վթարի ժամանակ ավիակրի վրա գտնվող ևս հինգ զինծառայող վիրավորվել է: Ռազմածովային ուժերի ղեկավարությունը չի հստակեցնում, թե ինչպես են նրանք վիրավորվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ