Ռուսաստանում հնարավոր է լինի ավելի կարճ աշխատանքային շաբաթվա ներդրումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի անկախ արհմիությունների դաշնության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Շերշուկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Թերևս իմաստ ունի կրճատել սովորական աշխատանքային ժամերի տևողությունը, որպեսզի նույն դրույքաչափը առանց աշխատավարձի կորստի բաժանվի մի քանի աշխատողների վրա»,- ասել է նա։

