Ռուսաստանում պաշտոնապես գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը՝ «Գազպրոմ-մեդիա» (ԳՊՄ) հոլդինգի՝ ուղղահայաց ձևաչափով տեսանյութերի Yappy ծառայությունը: Այդ մասին ասվում Է ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 29-ից Yappy հավելվածը հասանելի Է դարձել iOS և Android հարթակներում:
Հավելվածի մշակմամբ զբաղվում Է Ritm Media-ն, որը մտնում Է ԳՊՄ-ի մեջ:
«IT-նորույթը պատասխանատու Է լինելու սոցիալական ցանցերի շուկայի վերջին թրենդների համար և թողարկվելու Է UGC-վիդեոստոկի ձևաչափով՝ ուղղահայաց կարճ տեսանյութերի պահպանմամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշվում Է, որ ծառայությունը թույլ կտա ոչ միայն հետևել հոլովակներին, այլև կոնտենտ ստեղծել: