Ռուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի «լյամբդա» շտամով վարակման մեկ դեպք եւ կորոնավիրուսի «մյու» տարատեսակով վարակման երեք դեպք: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վասիլի Ակիմկինը:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսի «լյամբդա» եւ «մյու» շտամներն առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում:
Նշվում է, որ ներկա դրությամբ աշխարհում հայտնաբերվել Է այդ տեսակով վարակման 3700 դեպք, այդ թվում՝ 1400 դեպք ԱՄՆ-ում, իսկ Եվրոպայում՝ առանձին դեպքեր։

