Փետրվարի 10-20-ը Բելառուսում կանցկացվեն ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որում ընդգրկված կլինի ռուսական 12 Սու-35 կործանիչ:
ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս։
Հաղորդվել էր նաև, որ Ռուսաստանը սկսել է S-400 երկու դիվիզիոնների տեղափոխումը Բելառուս։
Նշվում է, որ երկու երկրները ստուգում են Միութենական պետության արձագանքման ուժերը։

