Բրիտանական մեդիադաշտը կարգավորող Ofcom ընկերությունը 200 հազար ֆունտ ստեռլինգով տուգանել է ռուսաստանյան RT՝ նախկին Russia Today հեռուստաընկերությանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2018 թվականի մարտի 17-ից ապրիլի 26 ժամանակահատվածում ռուսաստանյան լրատվամիջոցը չի կարողացել համարժեք անկողմնակալություն պահպանել յոթ լրատվական սյուժեներում: Դրանք հիմնականում Սոլսբերիում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև Սիրիայի հակամարտության մասին էին:
Ռուսաստանյան Роскомнадзор-ը ավելի վաղ սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել բրիտանական հանրային հեռուստաընկերության` BBC-ի նկատմամբ, եթե RT-ն պատժվի:

