Ռուսաստանի դաշնությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ արտակարգ դրության պայմաններում դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել էլ․հարցաթերթիկ։
«Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ։
Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։
Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX ։
Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կոցմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից։
Նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկը կփոխարինի [email protected] էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։
Միևնույն ժամանակ կրկին նշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»։
https://www.facebook.com/armembrus/posts/1090690664649403