Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան:
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը:
Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:
Երևանում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: