fbpx
Աշխարհ

Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղությունն ու անվտանգությունը և դավաճանել է հայ ժողովրդին. Միշել

Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղությունն ու անվտանգությունը և դավաճանել է հայ ժողովրդին՝ Euronews-ի հետ տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի:

Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև Իսպանիայի Գրանադա քաղաքում այս շաբաթվա վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը «պետք է բարի կամք դրսևորի» և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկման մեջ, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանի ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

Նա նաև խոր հիասթափություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և հավաստիացրել, որ այդ մասին հայտնել է Իլհամ Ալիևին:
Միշելն ասել է, որ ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու հարցում:
Միաժամանակ, նա նշել է, որ չնայած բարդ հարաբերություններին՝ Ադրբեջանը ԵՄ համար մնում է որպես գործընկեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ