«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղից առաջ գնահատել է իր թիմի չեմպիոնության շանսերը.
«Մենք Պրիմերայի առաջատարն ենք, բայց առջևում դեռ շատ խաղեր կան: Չի կարելի խոսել դուբլի մասին, քանի դեռ առաջին մրցաշարում չենք հաղթել, իսկ թրեբլի մասին առհասարակ պետք չէ հիշել:
Հիմա մենք պետք է կենտրոնանանք առաջնության վրա և հետևողականություն ցուցաբերենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Վաղվա խաղը հիմքային նշանակություն ունի:
Մենք չենք մտածում այն մասին, թե այս խաղն ինչ նշանակություն ունի մրցակցի համար: Մտածում ենք, թե այն ինչ նշանակություն ունի մեզ համար: Իհարկե, մեզ պետք է, որ «Ռեալը» չհաղթի, բայց չեմպիոնական մրցավազքին այլ թիմեր էլ են մասնակցում: Դեռևս ոչինչ որոշված չէ, իսկ այսօրվա խաղը չի վճռի տիտղոսի ապագան»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում այսօր` մարտի 2-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
«Բարսելոնան», որը 57 միավոր է վաստակել, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 48 միավորով 3-րդ տեղում է:
Հաղորդում է armsport.am-ը։