«Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասը անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից, քանի որ վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք։
19-ամյա իսպանացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Նշվում է, որ նա կարող է բաց թողնել 3-ից 4 շաբաթ։
Բրահիմի տրանսֆերը մադրիդյան ակումբը ձեռք էր բերել հունվարին՝ 17 միլիոն եվրոյով։